Կաթնային շիլա Բարի Գիշեր ամբողջական հացահատիկներով և բանանով, 200գ
Խորհուրդ է տրվում ներմուծել երեխաների սննդակարգ սկսած 6 ամսականից: Մեղմ համի շնորհիվ երեխան առանց խնդիրների ընտելանում է ավելի թանձր սննդին։
Շիլան եփելու կարիք չկա, պատրաստվում է վայրկյանների ընթացքում։ Դյուրամարս է և համեղ։
✅ Հարստացված է երեխայի աճի և զարգացման համար կարևոր վիտամիններով, միկրոէլեմենտներով և հանքանյութերով, մասնավորապես՝ յոդով, երկաթով, կալցիումով և վիտամին D-ով:
✅ Պարունակում է բնական պրեբիոտիկներ (ՖՕՍ), որոնք կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
❌ Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար, գունանյութեր, բուրանյութեր, կոնսերվանտներ, գլյուտեն։
Պատրաստման եղանակ
Լցրեք 45գ (մոտավորապես 4-5 ճաշի գդալ) շիլայի փոշի ափսեյի մեջ, աստիճանաբար ավելացրեք 140 մլ եռացրած եւ հովացրած ջուր եւ խառնեք:
Օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Բաղադրություն
Ճարպազերծված չոր կաթ (25%), ցորենի ամբողջական հացահատիկի ալյուր (16%), լակտոզա, մալտոդեքստրին, բուսական յուղեր (սոյայի, կոկոսի, արևածաղկի, արմավենու, էմուլգատոր՝ սոյայի լեցիտին), բանանի փոշի (6 %), եգիպտացորենի ալյուր (4%), բրնձի ալյուր (3%), վարսակի ալյուր (3%), գարու ալյուր (3 %), ֆրուկտոօլիգոսախարիդներ, վիտամին C, վիտամին E, նիացին, վիտամին A, պանտոթենաթթու, վիտամին D, վիտամին B6, րիբոֆլավին, թիամին, վիտամին B12, վիտամին K, ֆոլաթթու, բիոտին, կալցիումի կարբոնատ, ցինկի գլյուկոնատ, երկաթի պիրոֆոսֆատ:
Տեխնիկական տվյալներ
- Երեխայի տարիք
- 6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական
We are the best
Նման ապրանքներ