My Pack 1, 800գ
Խորհուրդ է տրվում օգտագործել մայրական կաթի հետ համատեղ կամ որպես առանձին սնունդ այն երեխաների համար, ովքեր չեն սնվում մայրական կաթով։ Նախատեսված է 0-6 ամսական երեխաների համար։
Ի շնորհիվ նորարարական փաթեթավորման, երաշխավորում է առավելագույն ստերիլություն` բացելուց հետո օգտագործման ընթացքում:
Շնորհիվ հատուկ արտադրման մեթոդների՝ առավելագույնս պահպանվում է թարմ կաթի օգտակար հատկությունները:
Արտադրվում է Գերմանիայում թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։
Կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.
✅ Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոէլեմենտներ.
անհրաժեշտ երեխայի առողջ աճի և զարգացման համար
✅ Նուկլեոտիդներ. նպաստում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին:
✅ DHA. Օմեգա-3 նպաստում է մինչև 12 ամսական երեխաների տեսողական օրգանների, կոգնիտիվ ֆունկցիաների և իմունային համակարգի նորմալ զարգացմանը:
✅ ARA (արախիդոնաթթու). Օմեգա-6 ճարպաթթուն կարգավորում է նյութափոխանակության գործընթացը և նյարդային համակարգը:
✅ GOS (գալակտո-օլիգոսախարիդներ). բնական պրեբիոտիկները կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
❌ Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար, գլյուտեն:
Պատրաստման եղանակ.
Ջուրը եռացնել եւ սառեցնել մինչեւ 50°C։
Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը:
Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը:
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը և ավելացնել ջրի մնացած քանակությունը:
Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C:
Տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար միայն օգտագործելուց անմիջապես առաջ:
Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։
Չափաբաժիններ
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։
Երեխայի տարիքը |
Ջրի չափը (մլ) |
Չափագդալի քանակը |
Ստացված բաժինը (մլ) |
Կերակրման քանակը |
1 շաբաթական |
Ըստ բժշկի ցուցումների |
|||
2-8 շաբաթական |
90 |
3 |
100 |
7-8 |
3 ամսական |
120 |
4 |
130 |
6-7 |
4 ամսական |
150 |
5 |
170 |
4-6 |
5 ամսականից սկսած |
180 |
6 |
200 |
4-5 |
Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվե’ք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Հիշե’ք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:
Բաղադրություն
Կովի կաթ, դեմիներալիզացված կաթի շիճուկ, բուսական յուղեր, լակտոզա, ԳՕՍ, օշարակ, կալցիումի կարբոնատ, կալիումի քլորիդ, կալցիումի օրթոֆոսֆատ, նատրիումի ցիտրատ, ձկան յուղ, խոլինհիդրոգենտարտրատ, վիտամինների շարք (A, B1, B2, B6, B12, C, D3, E, K, նիացին, պանտոթենաթթու, ֆոլաթթու, բիոտին), կալիումի ցիտրատ, մագնեզիումի կարբոնատ, տաուրին, ինոզիթոլ, L-թիրոզին, L-տրիպտոֆան, նուկլեոտիդներ, պղնձի սուլֆատ, ցինկի սուլֆատ, կալիումի յոդատ, մանգանի սուլֆատ, նատրիումի սելենատ:
Տեխնիկական տվյալներ
- Երեխայի տարիք
- 0-6 ամսական
We are the best
Նման ապրանքներ