My Pack 2, 800գ

Խորհուրդ է տրվում օգտագործել  մայրական կաթի հետ համատեղ կամ որպես առանձին սնունդ այն երեխաների համար, ովքեր չեն սնվում մայրական կաթով։ Նախատեսված է 6-12 ամսական երեխաների համար։ 

Ի շնորհիվ նորարարական փաթեթավորման, երաշխավորում է առավելագույն ստերիլություն` բացելուց հետո օգտագործման ընթացքում:


9 300,00 ֏
Ներառյալ ԱԱՀ
Քանակ

Շնորհիվ հատուկ արտադրման մեթոդների՝ առավելագույնս պահպանում է թարմ կաթի օգտակար հատկանիշները:

Արտադրվում է Գերմանիայում թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական  նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։

Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.

Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոէլեմենտներ։

Նուկլեոտիդներ. նպաստում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին:

ARA (արախիդոնաթթու) Օմեգա-6 ճարպաթթու. կարգավորում է նյութափոխանակության գործընթացը և նյարդային համակարգը:

GOS (գալակտո-օլիգոսախարիդներ) բնական պրեբիոտիկներ. կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:

Չի պարունակում ԳՄՕ, օսլա, բյուրեղային շաքար, գլյուտեն:            

Պատրաստման եղանակ.

Ջուրը եռացնել եւ հովացնել մինչեւ 50°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը:

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը:

Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը և ավելացնել ջրի մնացած քանակությունը:

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C:

Տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:

Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար միայն օգտագործելուց անմիջապես առաջ:

Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

Չափաբաժիններ

1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։

Ջրի չափը (մլ)

Չափագդալի քանակը

Ստացված քանակը (մլ)

150

5

170

180

6

200

210

7

230

Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:

Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Բաղադրություն

Կովի կաթ, դեմիներալիզացված կաթի շիճուկ, բուսական յուղեր, լակտոզա, ԳՕՍ, օշարակ, կալցիումի կարբոնատ, կալիումի քլորիդ, կալցիումի օրթոֆոսֆատ, նատրիումի ցիտրատ, ձկան յուղ, խոլինհիդրոգենտարտրատ, վիտամինների շարք (A, B1, B2, B6, B12, C, D3, E, K, նիացին, պանտոթենաթթու, ֆոլաթթու, բիոտին), կալիումի ցիտրատ, մագնեզիումի կարբոնատ, տաուրինինոզիթոլ, L-թիրոզին, L-տրիպտոֆան, նուկլեոտիդներ, պղնձի սուլֆատ, ցինկի սուլֆատ, կալիումի յոդատ, մանգանի սուլֆատ, նատրիումի սելենատ

Տեխնիկական տվյալներ

Երեխայի տարիք
6-12 ամսական

We are the best

Նման ապրանքներ