Platin 3, 350գ
Հումանա Պլատին 3-ն ադապտացված կաթնախառնուրդ է՝ 12 ամսական և մեծ երեխաների հետագա կերակրման համար:
Շնորհիվ հատուկ արտադրման մեթոդների՝ առավելագույնս պահպանվում է թարմ կաթի օգտակար հատկությունները:
Արտադրվում է Գերմանիայում թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։
Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.
✅ Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր և միկրոէլեմենտներ։
✅ ARA (արախիդոնաթթու) Օմեգա-6 ճարպաթթու. կարգավորում է նյութափոխանակության գործընթացը և նյարդային համակարգը:
✅ GOS (գալակտո-օլիգոսախարիդներ) բնական պրեբիոտիկներ. կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
✅Երկաթի բիսգլիցինատ. ունի բարձր կենսաակտիվություն։
❌ Չի պարունակում ԳՄՕ, օսլա, բյուրեղային շաքար, գլյուտեն:
Պատրաստման եղանակ.
Ջուրը եռացնել եւ հովացնել մինչեւ 50°C։
Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը:
Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը:
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը և ավելացնել ջրի մնացած քանակությունը:
Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C:
Տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար միայն օգտագործելուց անմիջապես առաջ:
Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։
Չափաբաժիններ.
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։
Ջրի չափը (մլ) |
Չափագդալի քանակը |
Ստացված քանակը (մլ) |
150 |
5 |
170 |
180 |
6 |
200 |
210 |
7 |
230 |
Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվե’ք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:
Բաղադրություն.
100 գ փոշու մեջ՝ դեմիներալիզացված շիճուկի փոշի, բուսական յուղեր (արմավենու յուղ, ռապսի յուղ, արևածաղկի յուղ), լակտոզա, ճարպազերծված կաթի փոշի, արմավենու միջուկի յուղ, օրթոֆոսֆորական թթվի կալցիումական աղ, կալցիումի կարբոնատ, նատրիումի ցիտրատ, կալիումի քլորիդ, մորտիերելլա ալպինա (mortierella alpina), շիզոչիտրիում (Schizochytrium sp.) միկրոջրիմուռների յուղ, Լ-ֆենիլալանին, վիտամին C՝ 47.7 մգ, Լ-տրիպտոֆան, Լ-տիրոզին, նուկլեոտիդներ՝ 20.0 մգ (ցիտիդին-5-մոնոֆոսֆորային թթու՝ 7.0 մգ, ուրիդին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝4.8 մգ, ադենոզին-5-մոնոֆոսֆատ՝ 4.3 մգ, ինոզին-5-ֆոսֆորաթթու՝ 2.6 մգ, գուանոզին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝ 1.3 մգ), երկաթի բիսգլիցինատ, տաուրին՝ 30.6 մգ, ցինկի սուլֆատ, պանտոթենաթթու՝ 6.0 մգ, ինոզիտոլ՝ 0.03 գ, նիացին՝ 4.7 մգ, վիտամին E՝ 8.0 մգ, թիամին՝ 0.84 մգ, պղնձի սուլֆատ, վիտամին B6՝ 0.50 մգ, վիտամին A՝ 450 մկգ, մանգանի սուլֆատ, վիտամին D՝8.0 մկգ, րիբոֆլավին՝ 1.2 մգ, կալիումի յոդատ, ֆոլաթթու՝ 93.3 մկգ, վիտամին K՝ 63.0մկգ, նատրիումի սելենատ, բիոտին՝ 22.4 մկգ, վիտամին B12՝ 1.5մկգ:
Խոլին՝ 85.6 մգ, Լ-կարնիտին՝ 16.7 մգ
Տեխնիկական տվյալներ
- Երեխայի տարիք
- 12-18 ամսական
We are the best
Նման ապրանքներ