Հումանա SL Էքսպերտ, 500գ
Հումանա SL Էքսպերտը առանց լակտոզայի, օրգանիկ սոյայի հումքով հատուկ սնունդ է ՝ կովի կաթի սպիտակուցի նկատմամբ անտանելիություն ունեցող երեխաների համար:
Խորհուրդ է տրվում նորածնային հասակից։
Արտադրվում է Գերմանիայում գենետիկորեն չմոդիֆիկացված մաքուր սոյայի հիման վրա:
Օգտագործվում է լակտոզայի անտանելիության դեպքում։ Լակտոզայի անբավարարությունը կարող է առաջանալ լակտազա ֆերմենտի դեֆիցիտից, որը մասնակցում է լակտոզայի տրոհմանն աղիներում։ Լակտազայի դեֆիցիտն առաջացնում է աղեստամոքսային խանգարումներ ՝ լակտոզա պարունակող սննդամթերք (օր. կաթնամթերք) օգտագործելու պատճառով։ Փոխարինելով լակտազան այլ ածխաջրերով ՝ զգալիորեն կարգավորվում է երեխայի մարսողությունը եւ աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքը։
Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.
✅ Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ, հանքանյութեր և միկրոէլեմենտներ.
անհրաժեշտ երեխայի առողջ աճի համար:
✅ DHA. Օմեգա-3 ճարպաթթուն նպաստում է մինչև 12 ամսական երեխաների տեսողական օրգանների, կոգնիտիվ ֆունկցիաների և իմունային համակարգի նորմալ զարգացմանը:
❌ Չի պարունակում լակտոզա:
❌ Չի պարունակում ԳՄՕ, օսլա, գլյուտեն, բյուրեղային շաքար:
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել եւ սառեցնել մինչեւ 50°C։
Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։
Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։
Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։
Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։
Չափաբաժիններ
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։
Երեխայի տարիքը/ ամսական |
Ջրի քանակը/մլ |
Չափագդալի քանակը |
Ստացված բաժին/մլ |
Կերակրման քանակ |
0-1 ամս. |
90 |
3 |
100 |
5-8 |
2 ամս. |
90 |
3 |
100 |
7-8 |
3 ամս. |
120 |
4 |
130 |
6-7 |
4 ամս. |
150 |
5 |
170 |
4-6 |
4 ամս. հետո |
180 |
6 |
200 |
4-5 |
Օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Հիշե’ք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:
Տեխնիկական տվյալներ
- Կիրառութուն
- փորլուծություն, լակտազային անտանելիություն
- Երեխայի տարիք
- 0-6 ամսական
6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական
We are the best
Նման ապրանքներ