Երկաթի անբավարարությունը երեխաների մոտ
Երկաթի անբավարարությունը տարածված խնդիր է, որը հանգեցնում է երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգե-հուզական զարգացման խանգարումների:
Փոքր տարիքի երեխաների մոտ 50%-ը և դպրոցականների մոտ 30%-ը ունեն երկաթի անբավարարություն։ Նման թվերը բացատրվում են այս տարրի նկատմամբ երեխայի մարմնի ֆիզիոլոգիական կարիքով: Չբալանսավորված սննդակարգը, անորակ արհեստական կաթի օգտագործումը երեխաների համար ռիսկի գործոններն են: Հատուկ ռիսկային խումբ են համարվում վաղաժամ ծնված և թերսնված երեխաները:
Երկաթը կարևոր տարր է, որը մասնակցում է կենտրոնական նյարդայինհամակարգի ձևավորմանը, առողջ ֆիզիկական և մտավոր զարգացմանը: Այն մասնակցում է արյան շրջանառության, վահանաձև գեղձի, մկանային, իմունային եւ այլ համակարգերի աշխատանքին։ Ինչպես նաեւ երկաթը հանդիսանում է հեմոգլոբինի մի մասը և ապահովում է թոքերից հյուսվածքներ թթվածնի տեղափոխումը։
Երկաթը մասնակցում է ԴՆԹ-ի, սպիտակուցների, ֆերմենտների, նեյրոհաղորդիչների, նոր բջիջների սինթեզին, ինչպես նաև ապահովում է բջիջների նորմալ նյութափոխանակությունը և օգնում մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Դժվար է գերագնահատել այս տարրի նշանակությունը աճող օրգանիզմի բնականոն գործունեությունն ապահովելու համար։
- Երեխաների մոտ երկաթի դեֆիցիտի զարգացման հիմնական պատճառներն են.
- հղիության ընթացքում մայրիկի օրգանիզմում երկաթի պակասը,
- ծննդաբերության ընթացքում մեծ քանակի արյան կորուստը,
- ցածրորակ կաթնախառնուրդի կամ կաթի օգտագործումը,
- կենդանական ծագման սննդի ուշ ներմուծումը սննդակարգ,
- աղեստամոքսայինտրակտի կամ լյարդի բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունները,
- սննդային ալերգիաները,
- բուսական դիետաները,
- ARVI-ի բարդությունները,
- հակաբիոտիկներով կամ սուլֆա դեղամիջոցներով բուժումը։
Երեխաների մոտ երկաթի անբավարարության ախտանիշները.
- չոր մաշկ
- փխրուն եղունգներ
- մազերի կորուստ
- մաշկի և լորձաթաղանթների գունատություն
- ախորժակի նվազում
- անտարբերություն, քնկոտություն, ավելացած հոգնածություն
- գլխապտույտ
- աղմուկ ականջներում
- ստամոքս-աղիքային խանգարումներ (փորկապություն կամ փորլուծություն)
- քաշի անբավարար ավելացում
- glossitis (լեզվի բորբոքում)
- գինգիվիտ (լնդերի բորբոքում և արյունահոսություն)
- ստոմատիտ (բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում)
- դիսֆագիա (կուլ տալու դժվարություն)
- համերի և հոտերի խեղաթյուրված ընկալում
- էնուրեզ (ակամա միզարձակում)
- մկանային ցավ և այլն:
Եթե ձեր երեխան ունի վերը նշված ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, պետք է անհապաղ դիմել բժշկի: Եթե ախտորոշումը հաստատվի, մասնագետը կնշանակի երկաթ պարունակող դեղամիջոցներ՝ արյան մեջ երկաթի մակարդակը նորմալացնելու համար:
Հումանա Բենելայֆ Երկաթի Բիսգլիցինատ
Առհասարակ, փոքրիկների օրգանիզմում երկաթի մակարդակը կարգավորող միջոցներում այն լինում է երկաթի սուլֆատի կամ լակտատի տեսքով: Դրանց մարսելիությունը կազմում է համապատասխանաբար 13% և 9%, ինչը վկայում է հանքանյութի ցածր կենսամատչելիության մասին։ Հնարավոր են նաև օրգանիզմի անհատական ռեակցիաներ այս միացությունների նկատմամբ՝ աղիների լորձաթաղանթի գրգռում, սրտխառնոց, փորլուծություն կամ փորկապություն։
Ի տարբերություն դրանց, Հումանա Բենելայֆ Երկաթը պարունակում է նոր սերնդի նորարարական միացության՝ երկաթի բիսգլիցինատի տեսքով: Այս տեսակի կառուցվածքը նույնական է օրգանական երկաթի կառուցվածքին, իսկ մարսելիությունը կազմում է 40%: Բացի կլանման գերազանց արագությունից, այս միացությունը չի առաջացնում ստամոքս-աղիքային խանգարումներ:
Երկաթի բիսգլիցինատի առավելությունները.
Գերազանց կենսաակտիվություն (4 անգամ ավելի լավ է ներծծվում, քան մյուս միացությունները)
Օրգանիզմի կողմից հիանալի հանդուրժողականություն
Երկաթի օրական չափաբաժինը ստանալու համար ավելի քիչ քանակությամբ հավելումների անհրաժեշտություն։
Երեխայի սննդի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը կարող է խանգարել նրա ներդաշնակ աճին և զարգացմանը։ Օգտագործելով Հումանա խառնուրդներ և վիտամիններ՝ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր երեխան ստանում է երկաթի և այլ օգտակար սննդանյութերի ամենօրյա պահանջը: Ի վերջո, նրանց կազմը հիանալի բալանսավորված է և հարմարեցված երեխաների յուրաքանչյուր տարիքին և հատուկ կարիքներին:
ԿԱՐԵՎՈՐ. բուժական չափաբաժինների համար խորհրդակցել բժշկի հետ կամ օգտվել մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ 099 440 110: