Հումանա AR Էքսպերտ, 400գ
Հումանա AR Էքսպերտը հատուկ կաթնախառնուրդ է, որը խորհուրդ է տրվում ստամոքս-աղիքային ռեֆլյուքս և տարբեր ինտենսիվության փսխում ունեցող երեխաներին։
Կարելի է օգտագործել նորածնային հասակից։
Հումանա AR էքսպերտի բաղադրության մեջ մտնող եգիպտացորենի օսլայի փքող հատկությունների շնորհիվ թանձրանում է հեղուկը, և նվազում է ստամոքսից սննդի ետ վերադարձը։
Պատրաստված է թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։
✅ Բուժական դիետիկ սնունդ, որը կարող է օգտագործվել երեխայի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, որպես սննդի միակ աղբյուր: 6 ամսականից բարձր երեխաների համար՝ որպես հավելյալ սնունդի լրացուցիչ մաս:
✅ Դադարեցնում է երեխայի մոտ փսխումները՝ ապահովելով երեխայի նորմալ աճը եւ զարգացումը։
❌ Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար և գլյուտեն:
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել և սառեցնել մինչեւ 50°C։
Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։
Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։
Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։
Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։
Կախված տարիքից՝ կարող է օգտագործվել ինչպես հեղուկի, այնպես էլ շիլայի տեսքով: /Նայի՛ր չափաբաժինները/:
Չափաբաժիններ
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։
Երեխայի տարիքը/ ամսական |
Ջրի քանակը/մլ |
Չափագդալի քանակը |
Ստացված բաժին/մլ |
Կերակրման քանակ |
0-1 ամս. |
90 |
3 |
100 |
5-8 |
2 ամս. |
90 |
3 |
100 |
7-8 |
3 ամս. |
120 |
4 |
130 |
6-7 |
4 ամս. |
150 |
5 |
170 |
4-6 |
4 ամս. հետո |
180 |
6 |
200 |
4-5 |
Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ 099 440 110:
Հիշե’ք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:
Բաղադրություն
ճարպազերծված կաթի փոշի, լակտոզա, բուսական յուղեր (արմավենու յուղ, ռապսի յուղ, արևածաղկի յուղ), օսլա, արմավենու միջուկի յուղ, ձկան յուղ, քոլին բիտարտրատ, նատրիումի քլորիդ, մորտիերելլա ալպինա յուղ (mortierella alpina), Լ- տրիպտոֆան, օրթոֆոսֆորական թթվի կալցիումական աղ, Լ-ցիստին, ինոզիտոլ, կալիումի քլորիդ, կալիումի ցիտրատ, տաուրին, մագնեզիումի օքսիդ, երկաթի սուլֆատ, Լ-կարնիտին, ցինկի սուլֆատ, նիացին, պանտոթենաթթու, վիտամին E, վիտամին C, թիամին, պղնձի սուլֆատ, րիբոֆլավին, վիտամին B6, վիտամին D, վիտամին A, ֆոլաթթու, կալիումի յոդատ, մանգանի սուլֆատ, վիտամին K, նատրիումի սելենատ, բիոտին, վիտամին B12:
Տեխնիկական տվյալներ
- Կիրառութուն
- ռեֆլյուքս
- Երեխայի տարիք
- 0-6 ամսական
6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական
We are the best
Նման ապրանքներ