Հնդկաձավարի կաթնային շիլա խնձորով, 200գ

Խորհուրդ է տրվում ներմուծել երեխաների սննդակարգ սկսած 6 ամսականից: Մեղմ համի շնորհիվ երեխան առանց խնդիրների ընտելանում է ավելի թանձր սննդին։

 

1 800,00 ֏
Ներառյալ ԱԱՀ
Քանակ

Շիլան եփելու կարիք չկա, պատրաստվում է վայրկյանների ընթացքում։ Դյուրամարս է և համեղ։

Հարստացված է երեխայի աճի և զարգացման համար կարևոր վիտամիններով, միկրոէլեմենտներով և հանքանյութերով, մասնավորապես՝ յոդով, երկաթով, կալցիումով և վիտամին D-ով:

Պարունակում է բնական պրեբիոտիկներ (ՖՕՍ), որոնք կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:

Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար, գունանյութեր, բուրանյութեր, կոնսերվանտներ, գլյուտեն։

Պատրաստման եղանակ

Լցրեք 45գ (մոտավորապես 4-5 ճաշի գդալ) շիլայի փոշի ափսեյի մեջ, աստիճանաբար ավելացրեք 140 մլ եռացրած եւ հովացրած ջուր եւ խառնեք:

Օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:

Բաղադրություն

Հնդկաձավարի ալյուր (38%), ճարպազերծված չոր կաթ (23.9%), լակտոզա, մալտոդեքստրին, բուսական յուղեր (սոյայի, կոկոսի, արևածաղկի, արմավենու, էմուլգատոր՝ սոյայի լեցիտին), խնձորի փոշի  (7 %)ֆրուկտոօլիգոսախարիդներ, վիտամին C, նիացին, վիտամին E, պանտոթենաթթու, րիբոֆլավին, վիտամին B6, թիամին, վիտամին A, ֆոլաթթու, բիոտին, վիտամին K, վիտամին D, վիտամին B12, ցինկի գլյուկոնատ, երկաթի պիրոֆոսֆատ

Տեխնիկական տվյալներ

Երեխայի տարիք
6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական

We are the best

Նման ապրանքներ