Platin 2, 350 գ
Օգտագործվում է մայրական կաթի հետ համատեղ կամ որպես առանձին սնունդ այն երեխաների համար, ովքեր չեն սնվում մայրական կաթով։ Նախատեսված է 6-12 ամսական երեխաների համար։
Շնորհիվ հատուկ արտադրման մեթոդների՝ առավելագույնս պահպանվում է թարմ կաթի օգտակար հատկությունները:
Արտադրվում է Գերմանիայում թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։
Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.
✅ Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոէլեմենտներ։
✅ Նուկլեոտիդներ. նպաստում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին:
✅ ARA (արախիդոնաթթու) Օմեգա-6 ճարպաթթու. կարգավորում է նյութափոխանակության գործընթացը և նյարդային համակարգը:
✅ GOS (գալակտո-օլիգոսախարիդներ) բնական պրեբիոտիկներ. կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
✅Երկաթի բիսգլիցինատ. ունի բարձր կենսաակտիվություն։
❌ Չի պարունակում ԳՄՕ, օսլա, բյուրեղային շաքար, գլյուտեն:
Պատրաստման եղանակ.
Ջուրը եռացնել եւ հովացնել մինչեւ 50°C։
Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը:
Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը:
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը և ավելացնել ջրի մնացած քանակությունը:
Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C:
Տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար միայն օգտագործելուց անմիջապես առաջ:
Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։
Չափաբաժիններ
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։
Ջրի չափը (մլ) |
Չափագդալի քանակը |
Ստացված քանակը (մլ) |
150 |
5 |
170 |
180 |
6 |
200 |
210 |
7 |
230 |
Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվե’ք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Հիշե’ք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:
Բաղադրություն
100 գ փոշու մեջ՝ դեմիներալիզացված շիճուկի փոշի, բուսական յուղեր (արմավենու յուղ, ռապսի յուղ, արևածաղկի յուղ), լակտոզա՝ 55.1 գ, ճարպազերծված կաթի փոշի, գալակտոօլիգոշաքարներ (ԳՕՍ) (կաթից), արմավենու միջուկի յուղ, շիզոչիտրիում (schizochytrium sp.) միկրոջրիմուռների յուղ, մորտիերելլա ալպինա (mortierella alpina), երկաթի բիսգլիցինատ, կալիումի քլորիդ, կալցիումի կարբոնատ, խոլին բիտարտրատ, օրթոֆոսֆորական թթվի կալցիումական աղ, նատրիումի ցիտրատ, ինոզիտոլ՝ 0.11 գ, նատրիումի սելենատ, Լ-տրիպտոֆան, մագնեզիումի կարբոնատ, Լ-տիրոզին, մանգանի սուլֆատ, վիտամին C՝ 56.0 մգ, կալիումի ցիտրատ, Լ-ֆենիլալանին, նուկլեոտիդներ (ցիտիդին-5-մոնոֆոսֆորային թթու՝ 6.9 մգ, ուրիդին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝ 4.7 մգ, ադենոզին-5-մոնոֆոսֆատ՝ 4.3 մգ, ինոզին-5-ֆոսֆորաթթու՝ 2.7 մգ, գուանոզին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝ 1.3 մգ), տաուրին՝ 30.6 մգ, նատրիումի յոդատ, վիտամին E՝ 13.0 մգ, ցինկի սուլֆատ, վիտամին D՝ 11.0 մկգ, վիտամին A՝ 450 մկգ, պանտոթենաթթու՝ 5.8 մգ, նիացին՝ 4.7 մգ, պղնձի սուլֆատ, բիոտին՝ 20.0 մկգ, թիամին՝ 0.83 մգ, վիտամին B6՝ 0.48 մգ, վիտամին K՝ 63.0 մկգ, ֆոլաթթու՝ 92.0 մկգ, րիբոֆլավին՝1.1 մգ, վիտամին B12՝ 1.4 մկգ: Խոլին՝ 84.1 մգ. Լ – կարնիտին՝ 16.5 մգ:
Տեխնիկական տվյալներ
- Երեխայի տարիք
- 6-12 ամսական
We are the best
Նման ապրանքներ